Խաբի Ալոնսոն գնահատել է Արդա Գյուլերի որակները

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է կիսապաշտպան Արդա Գյուլերի վերաբերյալ։ Վերջերս տված հարցազրույցում 20-ամյա թուրքը հստակեցրել է, որ Ալոնսոյի ֆուտբոլային ոճը համապատասխանում է իրեն։ Խաղացողը նաև ասել է, որ նախընտրում է խաղալ կիսապաշտպանությունում, այլ ոչ թե եզրում։

«Գյուլերը այն խաղացողներից է, ովքեր պետք է անընդհատ մոտ լինեն գնդակին։ Որքան շատ է նա դիպչում գնդակին, այնքան լավ է։ Նա կարևոր է մեզ համար, և նա շատ լավ խաղաց վերջին խաղում», – ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ։