Անդրե Օնանան կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Հնարավոր է, որ «կարմիր սատանաները» այս ամռանը նոր դարպասապահ ձեռք բերեն։
Transfer News Live-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միլիոն եվրո է առաջարկել ուկրաինացի «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինի համար, սակայն մերժում է ստացել։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները 26-ամյա Լունինին գնահատում են 18 միլիոն եվրո։ Ուկրաինացին «Ռեալ Մադրիդի» երկրորդ դարպասապահն է Տիբո Կուրտուայից հետո։
2024/2025 մրցաշրջանում Լունինը խաղացել է 14 պաշտոնական խաղ, որոնցում բաց է թողել 19 գոլ։ Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի վերջին առաջնությունն ավարտել է աղյուսակի ընդամենը 15-րդ տեղում։