Դեկուն խորհուրդ է տվել Լամին Յամալին

Վերջերս ֆուտբոլային աշխարհը քննարկում են ոչ միայն 17-ամյա Լամին Յամալի խաղը, այլև նրա անձնական կյանքը։

Այս ֆոնին «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուին հարցրել են, թե ինչ խորհուրդ կտա Յամալին։

«Յամալը պետք է փորձի անտեսել իր շուրջը կատարվող ամեն ինչ։ Մենք չպետք է ճնշում գործադրենք նրա վրա», – ասել է Դեկուն La Vanguardia-ին տված հարցազրույցում։

Լամին Յամալը հուլիսին կնշի իր 18-ամյակը։ Թևային խաղացողն արդեն 106 պաշտոնական խաղ է անցկացրել «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում։ Դրանցում Յամալը խփել է 25 գոլ և կատարել 34 գոլային փոխանցում թիմակիցների համար։