«Ատլետիկոն» հրաժարվել է թիմ վերադարձնել փորձառու կիսապաշտպանին

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին չի տեղափոխվի «Ատլետիկո Մադրիդ»։ հայտնում է լրագրող Սեբաստիան Վիդալը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին անհրաժեշտ է այլ պրոֆիլի խաղացող։

Ըստ աղբյուրի՝ Ալեքս Բաենան (Վիլյառեալ), Էնդրյու Ռոբերտսոնը (Լիվերպուլ) և Ջոնի Կարդոսոն (Բետիս) այժմ «Ատլետիկոյի» տեսադաշտում են։

«Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի նախորդ մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղում։ 38 տուրից հետո Սիմեոնեի թիմը հավաքել է 76 միավոր։

Հունիսի 23-ին «Ատլետիկոն» կհանդիպի «Բոտաֆոգոյի» հետ։ Ակումբային աշխարհի առաջնության երրորդ փուլի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։