«Արսենալը» կրկին հրաժարվել է աստղային հարձակվողին գնելու մտքից

Բենջամին Շեշկոն վաղուց է «Արսենալի» ուշադրության կենտրոնում է՝ կենտրոնական հարձակվողի դիրքում նոր խաղացող ձեռք բերելու գործում։

Սակայն լոնդոնյան ակումբը հիասթափվել է 22-ամյա սլովենացուց՝ նրա չափազանցված պահանջների պատճառով։ Ըստ The Sun-ի՝ Շեշկոն պահանջում է շատ ավելի բարձր աշխատավարձ, քան «Արսենալը» նախատեսում է վճարել։ Իրավիճակը ստիպում է «զինագործներին» անցնել Վիկտոր Գյոկերեսին համոզելու գործին։

2024/2025 մրցաշրջանում Բենջամին Շեշկոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 45 խաղ և խփել 21 գոլ։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը հարձակվողին գնահատում է 70 միլիոն եվրո։