«Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Ժոտա Սիլվան կարող է տեղափոխվել «Ֆեներբաhչե»։ Հայտնում է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ հետաքրքրված է 25-ամյա պորտուգալացու ծառայություններով։ Հաղորդվում է, որ թուրքական ակումբը նախատեսում է վարձակալել Սիլվային՝ գնելու հնարավորությամբ։
Խաղացողի գործակալի հետ բանակցություններն արդեն սկսվել են։ 2024/25 մրցաշրջանում Սիլվան մասնակցել է 38 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները թևային հարձակվողի արժեքը գնահատում են 15 միլիոն եվրո։