«Ռեալ Մադրիդի» կենտրոնական կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հաղորդում է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալը» վերսկսել է հետաքրքրությունը Կամավինգայի նկատմամբ՝ Թոմաս Պարտեյի անորոշ ապագայի ֆոնին։ «Արսենալը» վերջերս փորձարկել է Կամավինգայի իրավիճակը՝ անկայուն մրցաշրջան անցկացնելուց հետո։
Պնդվում է, որ «Ռեալը» չի վաճառի խաղացողին, եթե չստանա շատ առատաձեռն ֆինանսական առաջարկ։ Այս մրցաշրջանում Կամավինգան խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 35 խաղի, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։