Վերջին 48 ժամվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» ուսումնասիրել է Անտոնիին «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշի հետ փոխանակելու հնարավորությունը, ըստ լրագրող Սեբաստիան Վիդալի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սպորտինգը» փնտրում է հարձակվողական խաղացողներ՝ աստղային հարձակվողի հեռանալու համար։ Պնդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Անտոնիին տալ և լրացուցիչ 41 միլիոն եվրո վճարել շվեդի դիմաց դիմաց։
Միևնույն ժամանակ, աղբյուրը շեշտել է, որ ակումբների միջև այս հարցի շուրջ պաշտոնական բանակցություններ դեռևս չեն եղել։ 2024/25 մրցաշրջանում Գյոկերեշը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։