Ռուս պաշտպան Ալեքսանդր Պուտսկոյի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2024 թվականի ձմռանը։
Պուտսկոն երևանյան թիմի կազմում անցկացրել է 30 պաշտոնական հանդիպում, որտեղ դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։