«Թոթենհեմը» կարող է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսի տրանսֆերով, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա գանացին կարող է տեղափոխվել այլ ակումբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ավելի վաղ ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Նյուքասլը» և «Չելսին»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է մոտ 101 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ:

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Կուդուսը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։