Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն սկսել է կազմի ձևավորումն իր տեսլականին համապատասխան։ Իսպանական աղբյուրների փոխանցմամբ՝ մարզիչը պատրաստ է որոշ կադրային փոփոխությունների, և մի շարք խաղացողների ապագան հարցականի տակ է։
Առավելապես քննարկվում է բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի հնարավոր հեռացումը։ Թեև նա համարվում է թիմի առանցքային խաղացողներից մեկը, «Ռեալը» պատրաստ է քննարկել վաճառքի տարբերակը՝ 100 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։
Բրահիմ Դիասի ճակատագիրը ևս հստակ չէ։ Չնայած Ալոնսոն ի սկզբանե կողմ էր նրա պայմանագրի երկարաձգմանը, Դիասի տեղը կազմում մնում է պայմանական՝ կախված այլ տրանսֆերներից և մրցակցությունից։
Ինչ վերաբերում է Արդա Գյուլերին՝ իսպանական մամուլը գրում է, որ երիտասարդ թուրք տաղանդը կարող է հեռանալ վարձավճարով, որպեսզի ստանա խաղաժամանակ և փորձ՝ զարգանալու նպատակով։