Լուկա Յովիչը կլքի «Միլանը»

«Միլանը» որոշել է չօգտվել Լուկա Յովիչի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունից, որը ներառված էր սերբ ֆուտբոլիստի պայմանագրում։ Այս մասին հայտնում է Մատեո Մորետտոն։ Այսպիսով, սերբ հարձակվողը այլևս «ռոսոներիի» խաղացող չէ։ Նա ազատ գործակալ է։

Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը միացել է «Միլանին» 2023 թվականի սեպտեմբերին՝ «Ֆիորենտինայից» տեղափոխվելուց հետո։