«Արսենալը» ակտիվորեն աշխատում է իր կազմը հզորացնելու ուղղությամբ: Լոնդոնյան ակումբի նպատակներն են ձեռք բերել հարձակվողի, ձախ վինգերի, կենտրոնական պաշտպանի և կիսապաշտպանի: Այս մասին հայտնել է AS-ը:
Ձախ վինգերի դիրքի մասին մտածելով՝ «Արսենալը» դիտարկել է Նիկո Ուիլյամսին: Լոնդոնցիները հարցումներ են կատարել և մերժել են այս տարբերակը չափազանց բարձր աշխատավարձի պատճառով:
Այժմ «Արսենալը» պատրաստվում է ձեռք բերել 24-ամյա Ռոդրիգոյին: Բրազիլացին, որի հեռանկարները «Ռեալում» անորոշ են, իդեալական կլիներ Միկել Արտետայի համար, ով սիրում է բազմակողմանի խաղացողներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» շուտով դաշտի կենտրոնում կօգտագործի Մարտին Սուբիմենդիի ծառայությունները: