Դին Հոյսենը խոսել է «Ռեալ Մադրիդ» իր տեղափոխության վերաբերյալ։
«Ինձ համար սա երազանք է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխա երազում է խաղալ «Ռեալ Մադրիդում»։ Սա աշխարհի լավագույն ակումբն է, և ես շատ հպարտ եմ և ուրախ եմ այստեղ լինելու համար։
Այստեղ շատ լավ թիմ կա, և, անկեղծ ասած, հանդերձարանը շատ մտերիմ է։ Մենք շատ ուրախ ենք, որ Խաբի Ալոնսոն նույնպես այստեղ է։ Կարծում եմ՝ նա շատ լավ գաղափարներ ունի, և մենք միասին հիանալի տարիներ ենք անցկացնելու։
Մենք «Ռեալ Մադրիդն» ենք։ Մենք պետք է հաղթենք, և կարծում եմ՝ կհաղթենք», – ասաել է մադրիդյան ակումբի նոր պաշտպանը։