«Ռեալ Մադրիդը» պատրաստ է առաջիկա հուլիսին ավարտել 33-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ նոր պայմանագիր կնքելու գործընթացը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ իսպանական գրանդն արդեն պատրաստել է բելգիացի դարպասապահի համար պայմանագրի վերջնական տարբերակը։ Կուրտուան նույնպես ցանկանում է շարունակել իր կարիերան «Ռեալում»։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան «Լոս Բլանկոսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականի ամռանից։