«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկ քայլ հեռու է կատալոնացիների հետ պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելուց:
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
35-ամյա ֆուտբոլիստի հետ գործող աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։
Լեհ ֆուտբոլիստը միացել է «Բարսելոնային» 2024 թվականի հոկտեմբերին: Այդ ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերի 30 խաղի՝ 14 անգամ անառիկ պահելով դարպասը: