Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան համոզված է, որ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կմիանա իրենց թիմերից մեկին, երբ 2026 թվականի ամռանը լրանա նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը չի քննարկում 36-ամյա հարձակվողի աշխատանքային պայմանագիրը 2026 թվականից հետո երկարաձգելու տարբերակը։
Լևանդովսկու՝ Սաուդյան Արաբիայում կարիերան շարունակելու ցանկությունը հաստատել է նրա գործակալության ներկայացուցիչը։
2024/25 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 52 հանդիպման, որոնցում խփել է 42 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։