Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտայով, հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա պորտուգալացու տրանսֆերը կարող է տեղի ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

2024/25 մրցաշրջանում Կոշտան «Պորտուի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում բաց է թողել 45 գոլ՝ 19 անգամ անառիկ պահելով դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։