«Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրցը խոսել է անգլիական ակումբ տեղափոխվելու մասին։
«Ես այստեղ չեմ եկել զվարճանալու համար։ Ես ուզում եմ ինչ-որ բանի հասնել և երկրպագուներին տալ այն, ինչին նրանք արժանի են։ Ես կցանկանայի ամեն տարի ամեն ինչ հաղթել։ Նախևառաջ, մենք պետք է անենք մեր աշխատանքը, ես պետք է անեմ իմ աշխատանքը։
Վերջիվերջո, մենք ուզում ենք հաջողության հասնել։ Անցյալ տարի «Լիվերպուլը» հաղթեց Պրեմիեր Լիգան։ Իմ նպատակն է պաշտպանել տիտղոսը և, իհարկե, Չեմպիոնների Լիգայում որքան հնարավոր է հեռու գնալ։ Ես շատ հավակնոտ եմ», – Վիրցի խոսքերն է մեջբերում «մերսիսայդցիների» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Վիրցը «Բայերից» տեղափոխվել է «Լիվերպուլ», կնքելով պայմանագիր մինչև 2030 թվականը։ Տրանսֆերի գումարը կազմել է 150 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում 22-ամյա Ֆլորիան Վիրցը «Բայերի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։