Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է Պրեմիեր Լիգա

«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին ժամանել է Լոնդոն՝ «Արսենալ» տեղափոխվելն ավարտելու համար։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերն ավարտելու համար մնացել է միայն մի քանի քայլեր կատարել, և գործարքն արդեն կարելի է համարել կայացած։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալը» ֆուտբոլիստի համար կվճարի 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալ-Սոսյեդադի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։