FIFA Club World Cup. «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին» 🎥

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին»։

Հանդիպումը ավարտվեց 1-3 հաշվով։

«Չելսիի» հարձակվող Պեդրո Նետոն բացեց խաղի հաշիվը 13-րդ րոպեին։ «Ֆլամենգոյի» հարձակվող Բրունո Էնրիկեն վերականգնեց հավասարակշռությունը 62-րդ րոպեին, րոպեներ անց Դանիլոն առաջ մղեց իր թիմին։ Հանդիպման վերջում Ուոլես Յանը խփեց իր թիմի վերջին գոլը։

Հիշեցնենք, որ «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարմիր քարտ ստացավ հանդիպման 68-րդ րոպեին։

Այսպիսով, «Ֆլամենգոն» վաստակեց 6 միավոր և այժմ գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» 3 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Էսպերանսը» և «Լոս Անջելեսը» չունեն վաստակած միավորներ։