«Նապոլին» բանակցություններ է վարում «Տորինոյի» հետ դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի վերաբերյալ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ նեապոլական ակումբը կարող է վճարել 18 միլիոն եվրո 28-ամյա սերբի համար։
Առաջին բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ՝ հունիսի 19-ին։ «Նապոլին» հույս ունի գերազանցել «Մանչեսթեր Յունայթեդին» և այլ հետաքրքրված ակումբներին գործարքի համար։
2024/25 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպման, բաց է թողել 44 գոլ և 11 անգամ անառիկ է պահել դարպասը։