«Լիվերպուլի» պաշտպանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

«Լիվերպուլի» պաշտպան Ջարել Քուանսահը կշարունակի իր կարիերան Բունդեսլիգայում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը՝ 22-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բայեր Լևերկուզեն»։ Ակումբները բանակցություններ են վարել և համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ 35-40 միլիոն եվրոյի դիմաց։

Պաշտպանը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «դեղագործների» հետ։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Քուանսահը մասնակցել է թիմի 13 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։