«Արսենալը» տրանսֆերային նպատակ ունի

«Այաքսի» ձախ պաշտպան Ջորել Հատոն դեռ կարող է հայտնվել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» չի հրաժարվել Հատոյից, ֆուտբոլիստի գործակալների և «զինագործների» ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակվում են։

Նշվում է, որ «Արսենալը» փորձում է արագացնել տրանսֆերը՝ «Չելսիից» առաջ անցնելու համար։

2024/25 մրցաշրջանում Հատոն խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում, խփել է երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։