«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է այն լուրերը, որ ինքը քննարկել է «Յուվենտուս» վերադառնալու հնարավորությունը։
«Ես ոչ մեկի հետ չեմ կապվել։ Բոլոր նրանց, ովքեր փորձել են ինձ հետ կապվել երրորդ կողմերի միջոցով, ես միշտ պատասխանել եմ, որ մրցաշրջանի վերջում կխոսեմ իմ ակումբի հետ, ինչպես միշտ է արվում։ Եվ միայն այն դեպքում, եթե հանդիպումը չբավարարի երկու կողմերին էլ, ես բաց կլինեմ մեկ այլ նախագծի համար», – ասել է Կոնտեն Corriere della Sera-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ «Նապոլին» դարձել է Իտալիայի չեմպիոն Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ։ Կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ Կոնտեն կշարունակի աշխատել թիմի հետ։