«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը մերժել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու առաջարկը, հաղորդում է Diario Sport-ը: Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա դանիացին կցանկանար շարունակել կարիերան «Միլանում», եթե չկարողանա տեղ գտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ:
Անդրեաս Քրիստենսենը «Բարսելոնայի» խաղացող է դարձել 2022 թվականին: Այս մրցաշրջանում նա մասնակցել է վեց խաղի, որոնցում գոլ չի խփել: Transfermarkt-ի տվյալներով՝ Քրիստենսենի արժեքը կազմում է 12 միլիոն եվրո: