«Ռեալ Մադրիդը» հետևում է Պրեմիեր լիգայում հանդես եկող կիսապաշտպաններից մեկին

«Ռեալ Մադրիդը» հետևում է Պրեմիեր լիգայում հանդես եկող կիսապաշտպաններից մեկին։ Խոսքը Ադամ Ուորթոնի մասին է, ով ներկայացնում է «Քրիսթալ Փելասը»։

21-ամյա կիսապաշտպանը գրավել է «Լոս Բլանկոսի» ուշադրությունը իր մարտավարական հասունությամբ և խաղի մակարդակով։ Մադրիդում կարծում են, որ Ուորթոնը, ի վերջո, կարող է փոխարինել «Ռեալի» փորձառու խաղացողներին կիսապաշտպանությունում։

Միևնույն ժամանակ, Fichajes-ը նշում է, որ հնարավոր գործարքը դժվար կլինի, քանի որ Ուորթոնի պայմանագիրը ևս չորս տարի է, իսկ խաղացողի շուկայական արժեքը 45 միլիոն եվրո է։