Ռաֆայել Նազարյանն այլևս չի գլխավորի «Շիրակը»

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտնել է, որ Ռաֆայել Նազարյանը այլևս չի գլխավորի թիմը։ Ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզչի հետ, և համագործակցությունը կողմերի միջև դադարեցվում է։

Շիրակցիները շնորհակալություն են հայտնել Նազարյանին, ինչպես նաև մարզչական շտաբի անդամներ Էրիկ Նազարյանին և Տիգրան Գևորգյանին ակումբում կատարած աշխատանքի և նվիրվածության համար՝ մաղթելով հաջողություն նրանց հետագա մարզչական գործունեության ճանապարհին։