Վիկտոր Գյոկերեսն ընտրություն է կատարել անգլիական գրանդների միջև

«Սպորտինգ Լիսաբոնի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսն ընտրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի այն ակումբը, որտեղ ցանկանում է խաղալ:

27-ամյա շվեդ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ես հաղորդագրություն ստացա. Գյոկերեսը ընտանիքին և ընկերներին ասել է, որ հույս ունի միանալ «Արսենալին»: Մենք գիտենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է, և Վիկտորը լավ հարաբերություններ ունի Ամորիմի հետ, բայց «Արսենալը» կարող է առաջարկել Չեմպիոնների լիգայում ելույթներ և, հնարավոր է, տիտղոսի համար պայքար հաջորդ մրցաշրջանում», – talkSPORT Breakfast-ին ասել է լրագրող Ալեքս Քրուքը:

Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները Վիկտոր Գյոկերեսին գնահատում են 75 միլիոն եվրո: