«Արսենալը» շուտով կարող է բաժանվել կարևոր խաղացողներից մեկից։ Խոսքը կիսապաշտպան Թոմաս Փարթիի մասին է։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Արսենալը» արդեն մի քանի փուլով բանակցություններ է վարել Փարթիի հետ, սակայն համաձայնության չի հասել։
Այսպիսով, Թոմասը կարող է ազատ գործակալի կարգավիճակ ստանալ արդեն հուլիսի 1-ին։ Նշվում է, որ 32-ամյա Փորթին արդեն սկսել է ուսումնասիրել իր կարիերան շարունակելու տարբերակները։
Նրանով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ Թոմաս Փարթին հինգ մրցաշրջան անցկացրել է «Արսենալում»՝ 2020 թվականի աշնանը «Ատլետիկո Մադրիդից» տեղափոխվելուց հետո։