«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի միջոցով հրապարակել է թիմի մարզիչ Ռուբեն Ամորիմին նվիրված գրառում։
«Պատրաստ է գլխավորել թիմը իր առաջին լիարժեք մրցաշրջանում», – ասվում է «Կարմիր սատանաների» հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է անցյալ աշնանը՝ տեղափոխվելով պորտուգալական «Սպորտինգից»։
Ամորիմի գլխավորությամբ մանկունիանցիները խաղացել են 42 խաղ, որոնցում հաղթել են 16-ում և պարտվել 16-ում։ Թիմը տասը խաղ ավարտել է ոչ-ոքի։ Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է ընդամենը 15-րդ տեղը։
Ready to lead us in his first full season 👊🔴 pic.twitter.com/jfeAgvY5px
— Manchester United (@ManUtd) June 18, 2025