Նոր տեղեկություն Կիլիան Մբապպեի առողջական վիճակի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Ֆրանսիացին հոսպիտալացվել է սուր գաստրոէնտերիտով, ինչպես վերջերս հայտնել է «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Լրագրող Մելչոր Ռուիսի թարմացված տեղեկատվության համաձայն՝ հարձակվողն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ նա վերադարձել է մարզական ճամբար։ Խաղացողը կշարունակի անցնել բուժման հատուկ կուրս և շուտով կկարողանա վերադառնալ խաղադաշտ։

Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին փուլում «սերուցքայինները» առանց Կիլիան Մբապպեի չկարողացան հաղթել «Ալ-Հիլալին» (1-1): Հունիսի 22-ին Խաբի Ալոնսոյի թիմը երկրորդ փուլի խաղում կհանդիպի մեքսիկական «Պաչուկայի» հետ: