ՖԻՖԱ-ի Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի երկրորդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Սիեթլ Սաունդերսին» 1-3 հաշվով։
Խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Պաբլո Բարիոսը, իսկ 47-րդ րոպեին Ակսել Վիցելը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ իսկ «Սիեթլ Սաունդերսի» կազմում 50-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալբերտ Ռուսնակը՝ դարձնելով հաշիվը 1-2։ Խաղի վերջնական հաշիվը ձևավորվեց, երբ 55-րդ րոպեին Պաբլո Բարիոսը դուբլ ձևակերպեց․ Դիեգո Սիմեոնեյի թիմը հաղթեց 1-3 հաշվով։