«Լիվերպուլի» պաշտպան Ջարել Քուանսան շուտով կարող է Պրեմիեր լիգայից տեղափոխվել Բունդեսլիգա։ Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ 22-ամյա անգլիացին նախնական համաձայնություն է տվել «Բայեր» տեղափոխվելու համար։
Գերմանական ակումբը նրան տեսնում է որպես Ջոնաթան Տայի առաջնահերթ փոխարինող, ով տեղափոխվել է «Բավարիա»։ Նշվում է, որ ակումբների միջև բանակցություններն արդեն ընթանում են։ Քուանսան 2024/2025 մրցաշրջանն անցկացրել է առանց որևէ վառ հարձակվողական ցուցանիշի՝ 25 խաղ բոլոր մրցաշարերում, առանց գոլերի և գոլային փոխանցումների։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը, իսկ Transfermarkt-ը այն գնահատում է 20 միլիոն եվրո։