«Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի՝ թիմին միացել է բրազիլացի հարձակվող Ժոաու Լիման։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ակումբի մամուլի ծառայությունը։
Լիման իր առաջին խոսքում նշել է․ «Ողջույն բոլորին։ Ես Ժոաու Լիման եմ և շատ ուրախ եմ պայմանագիր կնքելու համար «Արարատ-Արմենիայի» հետ։ Հուսով եմ, որ մեզ սպասվում է հիանալի մրցաշրջան։ Կհանդիպենք շուտով»։
25-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Բրազիլիայի «Վիլա Նովա» և «Գոյաս» ակումբների ակադեմիաներում։ Նա նորամուտը նշել է «Գոյասի» գլխավոր կազմում, ապա խաղացել է Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ վերջին երեք մրցաշրջանները անցկացրել է Պորտուգալիայում։