FIFA Club World Cup. «Պալմեյրաս» – «Ալ-Ահլի» հանդիպումը դադարեցվել է

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության A խմբի երկրորդ տուրում կայացած «Պալմեյրաս» – «Ալ-Ահլի» հանդիպումը դադարեցվել է 59-րդ րոպեին՝ վատ եղանակի պատճառով։

Ինչպես հայտնում են կազմակերպիչները, խաղը ընդհատվել է մարզադաշտին մոտեցող ուժեղ փոթորկի վտանգի պատճառով։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ֆուտբոլիստներին արագորեն տեղափոխել են տրիբունաների տակ գտնվող ներքին տարածք։

Միաժամանակ, մարզադաշտում հնչել է հատուկ հայտարարություն՝ հորդորելով հանդիսականներին ապաստանել առավել ապահով վայրերում՝ հնարավոր վտանգից խուսափելու համար։

Խաղի ընդհատման պահին բրազիլական «Պալմեյրասը» առաջ էր անցել 2-0 հաշվով՝ շնորհիվ Ֆլակո Լոպեսի խփած գոլի և «Ալ-Ահլիի» պաշտպան Վեսամ Աբու Ալիի հեղինակած ինքնագոլի։