Թոմաս Պարտին կարող է լքել «Արսենալը»

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է լքել թիմը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Արսենալը» արդեն մի քանի փուլով բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ, սակայն համաձայնության չի հասել։

Այսպիսով, կիսապաշտպանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից հուլիսի 1-ին։

Նշվում է, որ 32-ամյա Պարտին արդեն սկսել է ուսումնասիրել կարիերան շարունակելու տարբերակները։ Նրանով հետաքրքրված են մի քանի ակումբներ։