Ամեն ինչ համաձայնեցված է․ Նիկո Ուիլյամսը կմիանա «Բարսելոնային»

Ինչպես հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնան» համաձայնության է եկել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ անձնական պայմանագրի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել վեց տարվա աշխատանքային պայմանագրի շուրջ՝ մինչև 2031 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 7-8 միլիոն եվրո։ Այս պահին «Բարսելոնան» աշխատում է «Ատլետիկի» հետ պայմանագիր կնքելու ֆինանսական պայմանների վրա։

Հաղորդվել է, որ 22-ամյա Ուիլյամսի պայմանագիրը ներառում է 58 միլիոն եվրոյի գնման տարբերակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնել է Իբիցա՝ այնտեղ Նիկո Ուիլյամսի հետ հանդիպելու։