«Ուրարտուն» գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
Ռոբերտ Արզումանյանը նախկինում աշխատել է երևանյան ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։ «Ուրարտուն» վստահ է, որ Ռոբերտ Արզումանյանի փորձը, բնավորությունը և մարտական ոգին նոր լիցք կհաղորդի թիմին։
«Մաղթում ենք նրան հաջողություններ և հաղթանակներ մեր թիմի գլխավոր մարզչի պաշտոնում», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։