Ֆիլ Ֆոդեն․ «Մենք պետք է նախորդ մրցաշրջանը թողնենք անցյալում»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է նոր մրցաշրջանի սպասելիքների մասին։

«Քաղաքայինները» հաղթանակով սկսեցին Աշխարհի ակումբային առաջնությունը՝ 2-0 հաշվով հաղթելով «Վիդադին»։ Ֆիլ Ֆոդենը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Դժվար մրցաշրջան էր, ոչ լավագույնը, չեմ ստի։ Մի փոքր հանգստացա, ուժ հավաքեցի։ Մենք պետք է նախորդ մրցաշրջանը թողնենք անցյալում և դառնանք այն «Մանչեսթեր Սիթին», որը մենք էինք։ Մենք անկասկած ճիշտ վերաբերմունք ունենք», – Ֆոդենի խոսքերն է մեջբերում City Report-ը։

Երկուշաբթի՝ հունիսի 23-ին, Պեպ Գվարդիոլայի թիմը կմրցի «Ալ-Այնի» դեմ։