«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է մադրիդյան գրանդի ղեկին իր դեբյուտային խաղի մասին։
Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Արքայական» ակումբը ոչ-ոքի խաղաց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ (1-1)։
«Ես գիտեի, որ փոփոխությունները ժամանակ կպահանջեն։ Կան ասպեկտներ, որոնք պետք է շտկվեն, և մենք դա կանենք։ Ժամանակը բավարար չէ։ Մենք ընդամենը ինը օր ունեինք նախապատրաստվելու համար, իսկ որոշ խաղացողներ ընդամենը երեք մարզում անցկացրեցին։
Այդքան պարզ չէ, բայց մենք մասնակցում ենք մրցաշարին և փորձում ենք սովորել։ Մեր ծրագրերը կյանքի կոչելու համար ժամանակ կպահանջվի», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ալոնսոն մադրիդյան թիմը ստանձնել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ։ Իսպանացու վերջին աշխատանքը «Բայերում» էր, որը նա գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերից։