«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է 47 միլիոն եվրո վճարել «Ասթոն Վիլայի» 32-ամյա դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը գտնվում է վաղ փուլում։ Արգենտինացի դարպասապահը հայտնել է, որ հետաքրքրված է այդ տարբերակով։

Էմիլիանո Մարտինեսը հանդես է գալիս «Ասթոն Վիլայում» 2020 թվականից։

2024/25 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում, որոնցից 16-ում դարպասը անառիկ է պահել։ Ընդհանուր առմամբ, այս ընթացքում արգենտինացին բաց է թողել 61 գոլ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։