Թեո Էրնանդեսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Ալ-Հիլալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի նկատմամբ։

Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ գործարքը ձախողվել է Աշխարհի ակումբային առաջնության պատճառով, քննարկումները դեռ կշարունակվեն։

Իտալական ակումբը պատրաստ է վաճառել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին 30 միլիոն եվրոյի դիմաց։ Որոշումը 27-ամյա ֆրանսիացունն է։

2024/25 մրցաշրջանում Էրնանդեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։