Տիբո Կուրտուա․ «Մենք դեռ ունենք խաղի մեջ Կառլո Անչելոտտիի հետ աշխատելուց ստացված ռեֆլեքսներ»

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունում «Ալ-Հիլալի» հետ 1-1 ոչ-ոքիից հետո նշել է, որ թիմը դեռ չի հարմարվել նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի խաղաոճին։

«Մենք դեռ ունենք խաղի մեջ Կառլո Անչելոտտիի հետ աշխատելուց ստացված ռեֆլեքսներ, և դա չի կարող փոխվել չորս օրում», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։

Մայիսի 25-ին «Ռեալ Մադրիդը» հայտարարեց Խաբի Ալոնսոյի՝ գլխավոր մարզիչ նշանակման մասին։ Նա փոխարինեց Կառլո Անչելոտտիին։ «Ռեալ Մադրիդի» պայմանագիրը իսպանացի մասնագետի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։