FIFA Club World Cup. «Յուվենտուսը» ջախջախեց «Ալ-Այնինին» 🎥

Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի խաղում «Յուվենտուսը» 5-0 հաշվով հաղթեց «Ալ-Այնինին»։ Խաղը կայացավ Վաշինգտոնի «Աուդի Ֆիլդ» մարզադաշտում։

Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Ռանդալ Կոլո-Մուանին և Ֆրանցիսկո Կոնսեյսաոն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Քենան Յըլդըզը։

«Յուվենտուսն» ունի 3 միավոր և առաջին տուրից հետո C խմբում առաջինն է։ «Ալ Այնը» վերջինն է (0 միավոր)։