«Բարսելոնան» պատրաստում է առաջարկ «Մոնակոյի» աջ պաշտպան Վանդերսոնի համար։ «Բլաուգրանան» վաղուց է նշվում բրազիլացու տրանսֆերի հավակնորդների շարքում, և հիմա, կարծես, նրանք մտադիր են կոնկրետ քայլ կատարել։
Լրագրող Վալենտին Ֆուրլանի խոսքով՝ կատալոնական գրանդը պատրաստվում է Վանդերսոնի համար առաջարկ անել 30 միլիոն եվրոյի չափով՝ այսքան է «Մոնակոն» գնահատում խաղացողին։
Եզրային պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը», բայց դեռևս ոչ մեկից պաշտոնական առաջարկներ չեն ստացվել։ Անցյալ մրցաշրջանում Վանդերսոնը «Մոնակոյի» կազմում մասնակցել է 41 խաղի՝ խփելով երկու գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ 23-ամյա ֆուտբոլիստը յոթ անգամ խաղացել է Բրազիլիայի հավաքականի կազմում։