«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարություն է արել, որը լավատեսություն է ներշնչում ակումբի երկրպագուներին։ Կատալոնական ակումբի ղեկավարի խոսքով՝ կատալոնացիները կարող են նոր խաղացողներ ձեռք բերել։
«Մենք կարող ենք խաղացողներ ձեռք բերել սովորականի պես և պահպանել 1:1 կանոնը։ Մենք պատրաստվում ենք արագ ձեռքբերում կատարել և մտածում ենք մեկ այլ տրանսֆերի մասին։ Այժմ մենք ճկուն հարաբերություններ ունենք Լա Լիգայի հետ։ Կարծում եմ՝ մոտ ապագայում կկարողանանք հայտարարել նոր ձեռքբերումների մասին», – Լապորտայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց դարպասապահ Ժոան Գարսիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Էսպանյոլում»։