Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո «Մանչեսթեր Սիթիի» կազմում նոր ավագ է նշանակվել՝ անձամբ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի որոշմամբ։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, իսպանացի մասնագետը վստահել է այդ պարտականությունը թիմի փորձառու կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։
Գվարդիոլան ընդգծել է, որ սա առաջին անգամն է, երբ իր Անգլիայում աշխատած տարիների ընթացքում ինքն է ընտրում ավագին՝ առանց ֆուտբոլիստների ներգրավման։ Նախկինում թիմի ավագը որոշվում էր քվեարկությամբ։
«Անցած մրցաշրջանի փորձը ստիպեց ինձ այս անգամ այլ կերպ մոտենալ։ Բեռնարդուն շատ տարիներ է մեզ հետ է, և իր նվիրումը, կարգապահությունն ու պահվածքը նրան դարձնում են իդեալական առաջնորդ։ Դժվար պահերին նա միշտ առաջ է անցել», – նշել է Գվարդիոլան։
Սիլվայի հետ միասին փոխավագներ կդառնան Ռուբեն Դիաշը, Ռոդրին և Էրլինգ Հոլանդը։