Որքա՞ն կվաստակի Նիկո Ուիլյամսը, եթե տեղափոխվի «Բարսելոնա»

Հայտնի են դարձել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի և «Բարսելոնայի» միջև հնարավոր գործարքի մանրամասները։

Ինչպես հաղորդում է Foot Mercato-ն, կատալոնական ակումբը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստի հետ՝ կապված անձնական պայմանագրի պայմանների հետ։ Եթե կողմերը վերջնական համաձայնության հասնեն, ապա Ուիլյամսը կկապվի «Բարսելոնայի» հետ մինչև 2031 թվականը:

Հաղորդվում է նաև, որ իսպանացին, միանալով Լա լիգայի փոխչեմպիոնին, տարեկան կստանա շուրջ 12 միլիոն եվրո։

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 11 գոլ և 7 գոլային փոխանցում։