Transfermarkt․ Ա Սերիայի ֆուտբոլիստների թարմացված շուկայական արժեքները

Իտալիայի Սերիա Ա-ի ֆուտբոլիստների շուկայական արժեքները փոփոխվել են՝ համաձայն Transfermarkt հարթակի վերջին թարմացման։

Առավել աչքի ընկնող աճն արձանագրել է «Պարմայի» երիտասարդ պաշտպանը՝ 18-ամյա Ջովանի Լեոնին։ Նրա տրանսֆերային արժեքը ավելացել է 12 միլիոն եվրոյով՝ հասնելով 18 միլիոնի։

Ահա Սերիա Ա-ի այն տասը խաղացողները, որոնց շուկայական գինը վերջին տվյալներով ամենաշատն է աճել.

Ջովանի Լեոնի (Պարմա) – 18 մլն եվրո (աճ՝ +12 մլն)

Տեյանի Ռեյնդերս (Միլան) – 60 մլն եվրո (+10 մլն)

Մոյզե Կին (Ֆիորենտինա) – 50 մլն եվրո (+10 մլն)

Սքոթ ՄաքՏոմինեյ (Նապոլի) – 50 մլն եվրո (+10 մլն)

Դան Նդոյ (Բոլոնիա) – 35 մլն եվրո (+10 մլն)

Մատիաս Սոուլե (Ռոմա) – 30 մլն եվրո (+8 մլն)

Միլե Սվիլար (Ռոմա) – 25 մլն եվրո (+8 մլն)

Դենզել Դումֆրիս (Ինտեր) – 35 մլն եվրո (+7 մլն)

Ռենատու Վեյգա (Յուվենտուս) – 25 մլն եվրո (+7 մլն)

Ձիոն Սուձուկի (Պարմա) – 20 մլն եվրո (+6 մլն)

Միևնույն ժամանակ, «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուկայական արժեքը մնացել է անփոփոխ՝ 4 միլիոն եվրո։

Հարկ է նշել, որ տվյալները հիմնված են 2024/25 մրցաշրջանի ավարտական կազմի վրա և արտացոլում են իրավիճակը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը։